




ԱՎԵԼԻՔԱՆ 15 ՏԱՐԻ
ՈԼՈՐՏՈՒՄ
Մասնագիտացում
Ավելի քան 10 տարի աշխատելով պետական ոլորտում և միջազգային ֆինանսական հաստատություններում, ինչպիսիք են Ասիական զարգացման բանկը, ինչպես նաև ավելի քան 6 տարի դասավանդելով Հայաստանի Ամերիկյան համալսարանում, Աստղիկը ստեղծել է իր սեփական բիզնես ընկերությունը և շարունակել դասընթացների ու նախագծերի կառավարման խորհրդատվության մատուցումը։
Հաճախորդներ
Վերջերս Աստղիկը անցկացրել է դասընթացներ այնպիսի ընկերությունների և կազմակերպությունների համար, ինչպիսիք են ID Bank, Evocabank, Globbing, FAST Foundation, Adjarabet, BetConstruct, Habitat for Humanity և շատ ուրիշներ։
Նախագծեր
Ներկայումս Աստղիկը խորհրդատվություն է տրամադրում Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման նախագծին, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից, ինչպես նաև խոշոր բժշկական նախագծի՝ մասնավոր հատվածում։ Բացի այդ, Աստղիկը ստեղծում է իր սեփական առցանց կրթական հարթակը, որը կգործարկվի 2022 թվականին։